Հունիսի 18-28-ը, Պրահայում կմեկնարկի «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցության ամենաավագ պատգամավոր Դենիզ Բայկալի հետ հանդիպումից հետո Անկարայում հետաքրքիր զարգացումների մասին են խոսում։
ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների համատեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց, որ ՀՀ-ՆԱՏO համագործակցությունը շատ արժեքավոր է:
Հինգշաբթի երեկոյան Երևան ժամանեց Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալու է Եվրո - 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա պատասխան հանդիպումը:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրին, որ Երևանում է միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 12-ին, խորհրդարանում լսումներ են հրավիրված էլեկտրաէներգիայի թանկացման հարցով: Ի՞նչ ենք մենք ակնկալում այդ լսումներից, որ էլեկտրաէներգիան ոչ թե 17 դրամո՞վ կթանկանա, այլ՝ 7:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...